Գաղտնիության քաղաքականությունը փոխադրողների համար

«Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ ընկերություն՝ ստեղծված Էստոնիայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գրանցված առևտրային ռեգիստրում 12417834  գրանցման համարի ներքո, գտնվելու վայրն է՝ Վանա-Լյոունայի փողոց 15, Տալլին, 10134, Էստոնիայի Հանրապետություն, ուղևորների անձնական տվյալների վերահսկիչն է և նշանակել է տվյալների պաշտպանության պատասխանատու (privacy@bolt.eu): «Մենք» կամ «մեզ» տերմինը վերաբերում է Բոլտ հավելվածի սեփականատիրոջը, «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ, մասնավոր սահմանափակ ընկերությանը, որը հիմնադրվել է Էստոնիայի Հանրապետությունում:

1. Մեր կողմից մշակվող անձնական տվյալները

  • Անուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, բնակության հասցե։
  • Վարորդների տեղակայման վայրն ու երթուղիները։
  • Փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ գրանցման համարը)։
  • Փոխադրողի արդյունավետությունն ու վարկանիշը։
  • Փոխադրողի լիցենզիան, լուսանկարը, մասնագիտությունն ու անձը հաստատող փաստաթղթերը։
  • Տվյալներ քրեական դատապարտումների և իրավախախտումների վերաբերյալ։ Տրանսպորտային ծառայություններ մատուցելու մասին ֆինանսական տվյալները չեն համարվում անձնական տվյալներ, քանի որ վարորդները ծառայություններ են մատուցում տնտեսական և մասնագիտական գործունեության ընթացքում։

2. Անձնական տվյալների մշակման նպատակները

  • Բոլտը և Բոլտ գործընկերնեը անձնական տվյալները հավաքում և մշակում են փոխադրողների գրանցման, ինչպես նաև ուղևորներին և վարորդների միջև կապ հաստատելու համար՝ քաղաքներում տեղաշարժումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
  • Տեղակայման վայրը և երթուղիները մշակվում են աշխարհագրական տարածքը վերլուծելու և փոխադրողներին առաջարկություններ ներկայացնելու համար։ Եթե չեք ուզում ուղևորների բացահայտել Ձեր տեղակայման վայրը, կարող եք փակել Բոլտ հավելվածը կամ հավելվածում նշել, որ անհասանելի եք տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար։
  • Փոխադրողի լիցենզիան, լուսանկարը, մասնագիտությունն ու անձը հաստատող փաստաթղթերը, քրեական դատապարտումներն և իրավախախտումները մշակվում են իրավական պահանջների և փոխադրողի՝ որպես վարորդ աշխատելու համապատասխանությունը որոշելու համար։
  • Բոլտ հավելվածը ցույց է տալիս փոխադրողի լուսանկարը, անունը և փոխադրման միջոցի տվյալները, որպեսզի ուղևորը կարողանա նույնականացնել փոխադրողին և փոխադրման միջոցը։
  • Դուք կստանաք ամփոփագրեր Բոլտ փոխադրողի պորտալից, որը կներառի Ձեր արդյունավետությունն ու վարկանիշը՝ որպես փոխադրող: Փոխադրողի մասին ամփոփագրերն ու վարկանիշները անհրաժեշտ են ուղևորներին հուսալի ծառայություններ մատուցելու համար։

3. Իրավական հիմքերը

  • Անձնական տվյալները մշակվում են փոխադրողի  հետ կնքված պայմանագրի կատարման համար: Բոլտի ծառայությունների օգտագործման նախադրյալը փոխադրողի նույնականացման և տեղակայման վայրի  մշակումն է:
  • Անձնական տվյալները կարող են մշակվել օրինական հետաքրքրության հիմքով՝ կեղծ վճարումները հետաքննելու և հայտնաբերելու նպատակով:
  • Քրեական դատապարտումների և իրավախախտումների վերաբերյալ տվյալները մշակվում են իրավական պարտավորությունների կատարման համար:

4. Ստացողները

  • Ձեր անձնական տվյալները հայտնի են դառնում միայն այն ուղևորներին, որոնց պատվերներն ընդունվել են Ձեր կողմից: Ուղևորները կտեսնեն փոխադրողի անունը, փոխադրամիջոցը, հեռախոսի համարը, լուսանկարը և տեղակայման վայրը: Ուղևորները փոխադրողի անձնական տվյալները տեսնում են նաև անդորրագրում:
  • Կախված փոխադրողի տեղակայման վայրից` անձնական տվյալները կարող են բացահայտվել Բոլտ Թեքնոլոջի ՍՊԸ տեղական դուստր ձեռնարկություններին, ներկայացուցիչներին, դուստր ձեռնարկություններին, գործակալներին և այլն: Անձնական տվյալների մշակումը իրականացվում է նույն պայմաններով, որոնք սահմանված են սույն գաղտնիության քաղաքականության մեջ:

5. Անվտանգությունն և հասանելիությունը

  • Ծառայությունների մատուցման ընթացքում հավաքագրված ցանկացած անձնական տվյալ փոխանցվում և պահպանվում է Zone Media LTD և/կամ Amazon Web Services, Inc. տվյալների կենտրոններում, որոնք տեղակայված են Եվրամիության անդամ պետությունների տարածքներում: Միայն Բոլտ Թեքնոլոջի ՍՊԸ խմբի ընկերությունների և գործընկերների լիազորված աշխատակիցներն ունեն հասանելիություն դեպի անձնական տվյալներ և նրանք հասանելիություն ունեն դեպի անձնական տվյալներ միայն ծառայությունների օգտագործման հետ կապված խնդիրների (այդ թվում՝ տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ վեճերի) լուծման նպատակով:
  • Բոլտ Թեքնոլոջի խմբի ընկերություններն ու գործընկերները կարող են հասանելիություն ունենալ անձնական տվյալներին այնքանով, որքանով անհրաժեշտ է համապատասխան երկրում հաճախորդներին աջակցություն ցուցաբերելու համար, առավել մանրամասն՝ https://bolt.eu/cities/:
  • Անձնական տվյալները չթույլատրված, պատահական կամ անօրինական ոչնչացումից, կորուստներից, փոփոխությունից, չարաշահումից, բացահայտումից կամ հասանելիությունից և մշակման բոլոր այլ անօրինական ձևերից պաշտպանելու համար Բոլտը ձեռնարկել է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցները:

6. Ուղևորների անձնական տվյալների մշակումը

  • Փոխադրողներին կարող է չթույլատրվել մշակել ուղևորների անձնական տվյալները առանց մեր թույլտվության: Փոխադրողը չի կարող կապվել որևէ ուղևորի հետ կամ հավաքել, արձանագրել, պահպանել, հասանելի դարձնել, օգտագործել կամ խաչաձև օգտագործել Բոլտ հավելվածի միջոցով ուղևորի կողմից տրամադրված անձնական տվյալները  որևէ այլ պատճառով, քան տրանսպորտային ծառայություններն իրականացնելու համար:
  • Դուք պետք է համապատասխանեք ուղևորների անձնական տվյալների մշակման կանոններին և պայմաններին, ինչպես սահմանված է Ուղևորների գաղտնիության քաղաքականության մեջ (http://www.bolt.eu/legal/): Ուղևորների անձնական տվյալների մշակման պահանջները խախտելու դեպքում մենք կարող ենք կասեցնել Ձեր փոխադրողի հաշիվը և Ձեզանից  պահանջել վնասի փոխհատուցում:

7. Մուտք, ուղղում, պահում, ջնջում և տվյալների տեղափոխումը

  • Անձնական տվյալները կարելի է տեսնել  և ուղղել Բոլտ փոխադրողի պորտալում:
  • Դուք սույնով համաձայն եք, որ
  • ա) Ձեր անձնական տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրականացնել այն նպատակը, որի համար դրանք հավաքվել են, ներառյալ ՝ ակտիվ փոխադրողի հաշիվ ունենալու և Բոլտ ծառայություններից օգտվելու ժամանակահատվածը: Ձեր տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ ունեք Բոլտ հաշիվ, եթե օրենքով այլ բան պահանջված կամ համաձայնեցված չէ: Անձնական տվյալները կպահպանվեն լրացուցիչ 3 տարի ժամկետով, եթե Ձեր հաշիվը փակվի:
  • բ) Հաշվապահական նպատակների համար անհրաժեշտ տվյալները պահպանվում են 7 տարի ժամկետով:
  • գ) Վարչական կամ քրեական հանցագործության, խարդախության կամ կեղծ տեղեկությունների դեպքում տվյալները պահպանվում են 10 տարի ժամկետով:
  • դ) Վեճերի առկայության դեպքում տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, մինչև հայցադիմումը չի բավարարվում կամ մինչև այդ պահանջների  ժամկետի ավարտը:
  • Էլեկտրոնային փոստով ներկայացրած անձնական տվյալները ջնջելու և փոխանցելու Էլեկտրոնային փոստով ներկայացրած անձնական տվյալները ջնջելու և փոխանցելու հարցմանը մենք արձագանքում ենք մեկ ամսվա ընթացքում՝ նշելով տվյալների ջնջման և փոխանցման ժամկետը:

8. Վեճերի լուծումը

  • Անձնական տվյալների մշակման հետ կապված վեճերը լուծվում են հաճախորդների աջակցության մասնագետի միջոցով (info@bolt.eu) կամ կապվելով Բոլտ Թեքնոլոջի ՍՊԸ տվյալների պաշտպանության հարցերով պատասխանատուին (privacy@bolt.eu):
  • Վերստուգող մարմինը Էստոնիայի տվյալների պաշտպանության տեսչությունն է, որի հետ կարելի է կապվել էլեկտրոնային փոստով info@aki.ee: