«Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ ընկերություն՝ ստեղծված Էստոնիայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գրանցված առևտրային ռեգիստրում 12417834 գրանցման համարի ներքո, գտնվելու վայրն է՝ Վանա-Լյոունայի փողոց 15, Տալլին, 10134, Էստոնիայի Հանրապետություն ուղևորների անձնական տվյալների վերահսկիչն է և նշանակել է տվյալների պաշտպանության պատասխանատու (privacy@bolt.eu):
«Մեզ» կամ «մենք» կամ «մեր» տերմինը վերաբերում է Բոլտ հավելվածի սեփականատիրոջը «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ, մասնավոր սահմանափակ ընկերությանը, որը հիմնադրվել է Էստոնիայի Հանրապետությունում:
1. Մեր կողմից մշակվող անձնական տվյալներ
- Անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։
- Ուղևորի տեղակայման վայրը, ուղևորության ժամանակը և նպատակակետը։
- Տեղեկատվություն վճարման վերաբերյալ։
- Տեղեկատվություն վեճերի վերաբերյալ։
- Սարքի նույնականացման տվյալները, որի վրա տեղադրվել է Բոլտ հավելվածը
2. Մշակման նպատակը
- Բոլտը և Բոլտի գործընկերները հավաքում և մշակում են անձնական տվյալները, որպեսզի ուղևորները հանդիպեն փոխադրողների հետ՝ նրանց տեղափոխումը դեպի քաղաքներ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
- Բոլտ հավելվածում վարորդների համար ցուցադրվում են ուղևորների տեղակայման տվյալները և հեռախոսահամարը` արդյունավետ փոխադրում ապահովելու համար: Տեղակայման տվյալները հավաքվում են միայն այն դեպքում, երբ Բոլտ հավելվածն ակտիվացված է: Տեղակայման տվյալների հավաքագրումը դադարում է Բոլտ հավելվածը փակելուց հետո: Որոշ երկրներում փոխադրողները չեն կարող տեսնել ուղևորների հեռախոսահամարները՝ փոխադրողը տեսնում է բոլորովին այլ համար, ինչը հնարավորություն է տալիս փոխադրողին և ուղևորին շփվել:
- Մենք և մեր գործընկերները կարող ենք օգտագործել տեղակայման տվյալները՝ տրանսպորտային ծառայություններին վերաբերող որակի խնդիրները լուծելու համար:
- Մենք և մեր գործընկերը օգտագործում ենք կոնտակտային տվյալները՝ ուղևորներին տեղեկացնելու համար Բոլտ հավելվածի թարմացումների մասին:
- Մենք հավաքում ենք փոխադրողների և ուղևորների կողմից ձեռնարկված ուղիների տվյալները՝ վերլուծելու համար աշխարհագրական ծածկույթը, որպեսզի վարորդներին տրամադրենք ամենաարդյունավետ ուղիների վերաբերյալ առաջարկություններ:
- Ձեր անունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը կօգտագործվեն Ձեզ հետ շփվելու, ինչպես նաև Բոլտ հավելվածի և հարակից ծառայությունների օգտագործման հետ կապված այլ նպատակների համար:
- Մենք ստանում ենք վճարման մանրամասները՝ ուղևորների անունից փոխադրման ծառայությունների վճարմանը ընթացք տալու համար:
- Հաճախորդների աջակցության տվյալները հավաքագրվում են յուրաքանչյուր դեպքի համար և պահպանվում են վեճերի և ծառայության որակի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով:
3. Իրավական հիմքերը
- Անձնական տվյալները մշակվում են ուղևորների հետ պայմանագրային ծառայությունը մատուցելու նպատակով: Մենք հավաքում և մշակում ենք ուղևորների կողմից ներկայացված անձնական տվյալները Բոլտ հավելվածի տեղադրման և օգտագործման ընթացքում: Բոլտի ծառայությունների օգտագործման նախապայմանն այն ուղևորներն են, որոնք համաձայն են նույնականացման և տեղաբաշխման տվյալների մշակման հետ:
- Անձնական տվյալները կարող են մշակվել նաև ճիշտ գործընթացների հիման վրա, օրինակ՝ խարդախ վճարումները հետաքննելու և հայտնաբերելու գործընթացում:
4. Ստացողները
- Ուղևորի անձնական տվյալները բացահայտվում են միայն այն փոխադրողին, որն ակտիվացրել է «Բոլտ» հավելվածը՝ այդ դեպքում փոխադրողը կտեսնի ուղևորի անունը, հեռախոսահամարը (որոշ երկրներում համարը թաքցված է) և տեղակայման տվյալները:
- Տրանսպորտային ծառայություններ մատուցելուց հետո ուղևորի անունը և հեռախոսահամարը (որոշ երկրներում համարը թաքցված է) փոխադրողի համար տեսանելի կմնա 24 ժամվա ընթացքում: Դա անհրաժեշտ է, որպեսզի փոխադրողները լուծեն ծառայության մատուցման հետ կապված ցանկացած խնդիրներ, օրինակ՝ ուղևորի հետ կապ հաստատելու համար, եթե ինչ-որ բան մնացել է մեքենայում:
- Ծառայությունների որակի վերաբերյալ ուղևորների կողմից տրված արձագանքը անանուն է, և փոխադրողները չեն ստանում այն ուղևորների անունները և հեռախոսահամարները, որոնք տվել են գնահատական կամ արձագանք:
- Կախված ուղևորի գտնվելու վայրից՝ անձնական տվյալները կարող են բացահայտվել «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ խմբի ընկերություններին և գործընկերներին (տեղական դուստր ձեռնարկություններ, ներկայացուցիչներ, մասնաճյուղեր, գործակալներ և այլն): «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ խմբի ընկերությունների և գործընկերների կողմից անձնական տվյալների մշակումը տեղի է ունենալու նույն պայմաններով, որոնք սահմանված են սույն գաղտնիության ծանուցման մեջ:
5. Անվտանգությունն և հասանելիությունը
- Բոլտի գործընկերները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառապես պատասխանատու են Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայությունների մատուցման ընթացքում պահպանված անձնական տվյալների հավաքագրման համար: Ծառայությունները մատուցելու ընթացքում հավաքված ցանկացած անձնական տվյալ փոխանցվում և պահվում է “Zone Media” ՍՊԸ և/կամ “Amazon Web Services, Inc.” տվյալների կենտրոններում, որոնք տեղակայված են Եվրամիության անդամ պետությունների տարածքներում: Միայն «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ խմբի ընկերությունների և գործընկերների լիազորված աշխատակիցները մուտք ունեն դեպի անհատական տվյալներ և կարող են մուտք ունենալ տվյալներ միայն ծառայությունների օգտագործման հետ կապված խնդիրների (այդ թվում նաև այն վեճերի, որոնք վերաբերում են տրանսպորտային ծառայություններին) լուծման նպատակով: Բոլտը իրականացրել է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ, անձնական տվյալները՝ չլիազորված, պատահական կամ ապօրինի ոչնչացումից, կորուստներից, փոփոխությունից, չարաշահումից, բացահայտումից կամ հասանելիությունից և մշակման բոլոր այլ անօրինական ձևերից պաշտպանելու համար:
- «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ խմբի ընկերություններն ու գործընկերները կարող են մուտք ունենալ անձնական տվյալներ այնքանով, որքանով անհրաժեշտ է համապատասխան երկրում հաճախորդներին աջակցություն ցուցաբերելու համար, ավելի մանրամասն տես՝ https://bolt.eu/cities/:
- Տեղակայման տվյալները մշակվում են անանուն ձևով և անձնավորվում են միայն այն դեպքում, երբ աշխարհագրական դիրքի տվյալները անհրաժեշտ են ուղևորին միանալու համար՝ վեճերը կամ խարդախությունները լուծելու համար:
- Հետազոտական և գիտական նպատակներով տվյալները օգտագործվում են անանուն եղանակով(անանուն):
6. Մուտք և ուղղում
- Դուք կարող եք մուտք գործել և թարմացնել ձեր Անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն Բոլտ հավելվածի միջոցով:
7. Պահպանման ժամկետ
- Ձեր անձնական տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ ունեք ուղևորի ակտիվ հաշիվ: Եթե Ձեր հաշիվը փակված է, անձնական տվյալները կջնջվեն (սույն բաժնում նախատեսված քաղաքականության համաձայն) տվյալների բազայից, քանի դեռ այդպիսի տվյալներ չեն պահանջվում պահպանել հաշվապահական հաշվառման, վեճերի լուծման կամ խարդախության կանխարգելման նպատակով:
- Ուղևորներին մատուցվող տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ ֆինանսական տվյալները կպահպանվեն վերջին ուղևորությունից հետո 3 տարի ժամկետով:
- Հաշվապահական նպատակներով պահանջվող տվյալները կպահպանվեն 7 տարի (վերջին ուղևորությունից հետո):
- Այն դեպքում, երբ առկա են քրեական հանցագործության, խարդախության կամ կեղծ տեղեկություններ ստանալու կասկածներ, տվյալները կպահպանվեն 10 տարի:
- Վճարման հետ կապված վեճերի դեպքում տվյալները կպահպանվեն մինչև հայցադիմումի բավարարումը կամ նման պահանջների ավարտի օրը:
- Ուղևորության պատմության տվյալները կպահպանվեն 3 տարի և 1 ամիս, որից հետո տվյալները կդառնան անանուն:
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր սարքում Բոլտ հավելվածի ջնջումը չի հանգեցնում Ձեր անձնական տվյալների ջնջմանը:
- Եթե Բոլտի հավելվածը չի օգտագործվել 3 տարի, մենք Ձեզ կտեղեկացնենք և կխնդրենք հաստատել `արդյոք հաշիվը դեռ ակտիվ է: Եթե հաստատեք, որ հաշիվն ակտիվ չէ կամ հետ պատասխան չի ստացվում, հաշիվը կփակվի, և անձնական տվյալները կջնջվեն, եթե այդպիսի տվյալները պահպանելու պահանջ առկա չէ սույն կետի նպատակներով:
8. Ջնջում
- Պետք է նաև հիշել, որ Ձեր անձնական տվյալները ջնջելու ցանկացած հարցում հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք ջնջենք Ձեր հաշիվը: Դրա արդյունքում Դուք չեք կարողանա օգտագործել Բոլտ հավելվածը ջնջված հաշվի միջոցով:
- Մենք կպատասխան ենք էլեկտրոնային փոստով ներկայացված անձնական տվյալները ջնջելու ցանկացած խնդրանքին մեկ ամսվա ընթացքում և կնշենք, թե երբ է տեղի ունենալու տվյալների ջնջումը:
9. Անձնական տվյալների փոխանցում
- Մենք կպատասխանենք էլեկտրոնային փոստով ներկայացված անձնական տվյալների փոխանցման ցանկացած խնդրանքին մեկ ամսվա ընթացքում և կնշենք, թե երբ է տեղի ունենալու տվյալների փոխանցումը: Հարցվող հաճախորդին ստուգելուց հետո մենք կտրամադրենք Ձեր անձնական տվյալները, որոնք ներառում են՝ կոնտակտային տվյալներ, վերջին 3 տարվա ուղևորության պատմությունը և վճարման մասին տեղեկատվություն:
10. Ուղիղ մարկետինգ
- Մենք և մեր գործընկերները կօգտագործենք միայն Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և/կամ հեռախոսահամարը, ուղիղ մարքետինգային հաղորդագրություններ ուղարկելու համար, եթե Դուք մեզ դա թույլ եք տվել bolt.eu կայքում կամ Բոլտ հավելվածի միջոցով: Մենք կարող ենք անձնավորել ուղիղ մարքեթինգային հաղորդագրությունները` օգտագործելով այն տեղեկատվությունը, թե ինչպես եք օգտագործում Բոլտի ծառայությունները (օգտագործման հաճախություն, ուղևորություններ, վճարումներ):
- Եթե այլևս չեք ցանկանում ուղիղ մարքեթինգային հաղորդագրություններ ստանալ, սեղմեք «Չեղարկել» հղումը մեր էլ. փոստի կամ Բոլտ հավելվածի պրոֆիլային բաժնում:
11. Վեճերի լուծում
- Անհատական տվյալների մշակման հետ կապված վեճերը լուծվում են հաճախորդների աջակցության միջոցով (info@bolt.eu) կամ կապվելով Բոլտի Տվյալների Պաշտպանության հարցերով Պատասխանատուի հետ (privacy@bolt.eu):
- Վերահսկող մարմինը Էստոնիայի Տվյալների Պաշտպանության տեսչությունն է (www.aki.ee), որի հետ կարելի է կապվել էլ. փոստի միջոցով՝ info@aki.ee։