Առաքման ծառայության համար ընդհանուր դրույթներ

Սույն ընդանուր դրույթերը կազմված են համաձայն և ի լրումն Փոխադրողների համար ընդհանուր պայմանների, Փոխադրողների համար գաղտնիության քաղաքականության, Ուղևորների համար դրույթների և պայմանների, Ուղևորների համար գաղտնիության քաղաքականության և սահմանում են Bolt հավելվածի միջոցով առաքման ծառայությունը օգտագործելու պայմանները:

Առաքման ծառայության համար ընդհանուր դրույթներով չսահմանված դեպքերը կարգավորվում են Փոխադրողների համար ընդհանուր պայմանների, Փոխադրողների համար գաղտնիության քաղաքականության, Ուղևորների համար դրույթների և պայմանների և Ուղևորների համար գաղտնիության քաղաքականության միջոցով: Առաքման ծառայության դեպքում ցանկացած հակասության դեպքում նախապատվությունը տրվում է սույն առաքման ծառայության համար ընդհանուր դրույթներին:

Օգտագործելով Bolt հավելվածը` յուրաքանչյուր հաճախորդ և փոխադրող համաձայնում է հավելվածի պայմաններին և առաքման ծառայության համար ընդհանուր դրույթներին, ինչպես նաև առաքման ծառայության համար ընդհանուր դրույթներում և գաղտնիության քաղաքականությունում ամրագրված պայմաններով անձնական տվյալների մշակմանը:

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաճախորդ - Bolt հավելվածի օգտատեր, ով պատվիրել է առաքման ծառայություն և այդպիսով առաքման համաձայնագիր հաստատել փոխադրողի հետ
Առաքման համաձայնագիր - Հաճախորդի և փոխադրողի միջև համաձայնագիր փաթեթների առաքման նպատակով
Առաքման վայր - Bolt հավելվածում նշված այն հասցեն, որտեղ հաճախորդի պատվերով փաթեթը պետք է առաքվի
Առաքման ծառայության համար ընդհանուր դրույթներ - Սույն դրույթներն ու պայմանները, որոնք կիրառելի են Bolt-ի և օգտատիրոջ փոխհարաբերությունների դեպքում` կապված առաքման ծառայության համար օգտատիրոջ կողմից Bolt հավելվածի օգտագործման հետ
Փաթեթ - Այն իրը կամ իրերը, որոնք ենթակա են առաքման, բացառությամբ արգելվող իրերի
Ստացող - Ցանկացած անձ (այդ թվում իրավաբանական անձի ներկայացուցիչ կամ գործակալ), ում ինքնությունը և կոնտակտային տվյալները Bolt հավելվածի միջոցով տրամադրվում են փոխադրողին հաճախորդի կողմից` որպես փաթեթի ստացող, և ով գտնվում է առաքման վայրում կամ անհրաժեշտության դեպքում մոտակա այլ տարածքում, որ նշվում է հաճախորդի կողմից ցանկացած եղանակով
Օգտատեր - Հաճախորդ կամ փոխադրող` կախված կոնտեքստից

2. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ

2.1. Bolt հավելվածը հաճախորդին հնարավորություն է տալիս պատվիրել փաթեթների առաքում ստացողին առաքման վայրում` ընտրելով Delivery ուղևորության տեսակը Bolt հավելվածում: Հաճախորդը ընդունում է, որ փաթեթների առաքումը «դռնից դուռ» սկզբունքով առաքման տարբերակ չէ, և ստացողը պետք է հաճախորդի կողմից նախօրոք տեղեկացված լինի փաթեթը փոխադրողի տրանսպորտային միջոցից վերցնելու անհրաժեշտության մասին: Փոխադրողը պատասխանատվություն չի կրում փաթեթը բեռնելու և բեռնաթափելու համար:

2.2. Փաթեթի առաքման համար Հաճախորդը կնքում է առաքման համաձայնագիր անմիջապես փոխադրողի հետ: Առաքման համաձայնագիրը համարվում է կնքված այն պահից, երբ փաթեթի առաքման պատվերը հաստատվում է փոխադրողի կողմից Bolt հավելվածի միջոցով: Այն փոխադրողները, ովքեր Bolt հավելվածը չեն ցանկանում օգտագործել փաթեթի առաքումների համար, կարող են հրաժարվել նման առաքումներից՝ տեղեկացնելով Բոլտին:

2.3. Bolt հավելվածը սպասարկելով` Բոլտը հանդես է գալիս միայն որպես տեղեկատվական հասարակական ծառայության մատակարար և չի հանդիսանում առաքման համաձայնագրի կողմ: Բոլտը առաքման ծառայությունների մատուցողը չէ և որևէ ձևով պատասխանատվություն չի կրում առաքման համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացման համար: Բոլտը չի ստուգում, չի ուղղորդում և չի վերահսկում փոխադրողի կողմից փաթեթների առաքումը:

2.4. Բոլտ հավելվածը չի կարող օգտագործվել այն փաթեթների առաքման համար, որոնք չեն հաստատվել Բոլտի կողմից (Չթույլատրված փաթեթներ)` որպես թույլատրելի Bolt հավելվածի համար:

Չթույլատրված փաթեթները ներառում են

2.4.1. ապրանքներ, որոնք չեն տեղավորվում 65 x 55 x 40 սմ չափի փաթեթի մեջ կամ կշռում են 20 կիլոգրամից ավելին

2.4.2. կենդանիներ և այլ կենդանի կամ մահացած էակներ, ներառյալ դրանց մասերը, մասունքները, կենդանիներից կամ այլ էակներից ստացած հեղուկները կամ լուծույթները

2.4.3. թղթադրամներ (ներառյալ արտարժույթ), վճարային քարտեր, արժեթղթեր, թանկարժեք զարդեր, նվեր քարտեր և այլ թանկարժեք իրեր

2.4.4. հրազեն և դրանց մասեր, զինամթերք, հարձակման և պաշտպանության համար հատուկ պատրաստված այլ իրեր (օրինակ՝ դանակ, դաշույն)

2.4.5. դյուրավառ, այրվող, պայթուցիկ և ռադիոակտիվ կամ այլ իոնացնող նյութեր, գազային, վարակիչ, թունավոր կամ քայքայիչ նյութեր, որոնք իրենց բնույթով կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար

2.4.6. թմրամիջոցներ և այլ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնք օրենսդրությանը համապատասխան ենթակա են հատուկ վերահսկողության

2.4.7. սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, էթիլ սպիրտ, բարձր օքսիդայնություն ունեցող խառնուրդներ, ծխախոտ

2.4.8. 100 հազար ՀՀ դրամից ավել արժեք ունեցող ապրանքներ

2.4.9. այլ ապրանքներ, որոնք օրենքով արգելված է փոխադրել, առաքել կամ տեղափոխել և այնպիսի ապրանքներ, որոնք հնարավոր չէ փոխադրել, առաքել կամ տեղափոխել առանց լրացուցիչ լիցենզիաների, թույլտվությունների, հաստատումների և այլն, ներառյալ այն ապրանքները, որոնք չեն կարող առաքվել հաճախորդի կամ ստացողի կարողությունների պատճառով (օրինակ՝ դեղամիջոց, որը պահանջում է բժշկական դեղատոմս):

2.5. Հաճախորդը պետք է համոզված լինի, որ փաթեթը գտնվում է առաքմանը նպատակահարմար վիճակում (այդ թվում` մաքուր, մարդատար ավտոմեքենայով առաքելու համար հարմարավետ), և որ վերջինս չի վնասվի և/կամ դրա վիճակը չի փոխվի, քանի դեռ այն չի հանձնվել ստացողին:

2.6. Փոխադրողը կարող է չեղյալ համարել փաթեթի առաքումը, եթե փաթեթը վերցնելիս հայտնաբերում է կամ հիմքեր ունի կասկածելու, որ այն չթույլատրված փաթեթ է կամ չի համապատասխանում 2.4 ենթակետի փաթեթի առաքման ընդհանուր պայմաններին:

2.7. Յուրաքանչյուր օգտատեր պարտավոր է պաշտպանել և զերծ պահել Բոլտին որևէ կորստից կամ վնասից (ներառյալ դատական ծախսերը), որը Բոլտը կարող է կրել երրորդ կողմի պահանջի պարագայում, ինչը հետևանք է օգտատիրոջ կողմից ընդհանուր պայմաններից որևէ կետի խախտման:

2.8. Փոխադրողը պատասխանատվություն է կրում միայն առաքման համաձայնագրի կատարման և առաքման համաձայնագրից բխող ցանկացած պահանջի համար: Բոլտը պատասխանատվություն չի կրում առաքման համաձայնագրի իրականացման ձախողման կամ անհամապատասխանության համար, ինչպես նաև առաքման համաձայնագրի կատարման ընթացքում տեղի ունեցած երթևեկության կանոնների խախտման կամ պատահարների համար:

2.9 Եթե հաճախորդը հայց է ներկայացնում առաքման համաձայնագրի խախտման պատճառով, փոխադրողը Բոլտին ազատում է հայցի հետ կապված ամբողջ պատասխանատվությունից:

2.10. Փոխադրողի ամբողջական պատասխանատվությունը նյութական վնասի կամ այնպիսի դեպքերից բխող վնասի, ինչպիսիք են կորուստը, հափշտակությունը, նյութական վնասը, փաթեթի իրերի մասնակի կամ ամբողջական ոչնչացումը, պետք է լինի ավելի մեծ քան ա) փաթեթի մեջ վնասված, կորած կամ ոչնչացված իրերի սկզբնական արժեքը կամ բ) դրանց վերանորոգման կամ վերակառուցման արժեքը, բայց երկու դեպքում էլ ոչ ավել քան 100 հազար ՀՀ դրամի համարժեքը:

2.11. Bolt հավելվածը տրամադրվում է օգտատերերին «ինչպես կա» հիմունքներով: Բոլտը պատասխանատվություն չի կրելու է հարթակում ընդհատման, կապի սխալների, անհասանելիության կամ այլ սխալների համար: Բոլտի համալիր պատասխանատվությունը միևնույն օգտատիրոջ` Bolt հավելվածի օգտագործումից բխող որևէ կամ բոլոր պահանջների դեպքում, ներառյալ դրանց խոշտանգումների, համաձայնությունների և այլ դեպքերի վրա հիմնված լինելու դեպքերը, չի կարող գերազանցել 250 հազար ՀՀ դրամից և օգտատիրոջ կողմից Բոլտին վճարված վճարների գումարից նվազագույնը:

3. ՓԱԹԵԹՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄ ՊԱՏՎԻՐԵԼԸ BOLT ՀԱՎԵԼՎԱԾՈՎ

3.1. Հաճախորդը պատվիրում է փոխադրողի կողմից փաթեթի կամ փաթեթների առաքում ստացողին առաքման վայրում: Հաճախորդը և փոխադրողը կնքում են առաքման համաձայնագիր փոխադրողի կողմից պատվերը հաստատելուց հետո: Հաճախորդը պատասխանատվություն է կրում միայն փաթեթի առաքման դիմաց վճարման համար:

3.2. Հաճախորդը երաշխավորում է, որ առկա է համաձայնություն կամ ստացել է ստացողի համաձայնությունը փոխադրողին Bolt հավելվածի միջոցով տրամադրելու նրա հեռախոսահամարը ԿԱՄ հեռախոսահամարները և/կամ այլ կոնտակտային տվյալները և թույլատրելու փոխադրողին կապվել ստացողի հետ առաքման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով: Հաճախորդը գիտակցում և համաձայնում է, որ փոխադրողը կարող է անհրաժեշտություն ունենալ կապվել ստացողի հետ` առաքման համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

3.3. Փոխադրողը պետք է փաթեթը կամ փաթեթները առաքի հաճախորդի կողմից Bolt հավելվածում նշված առաքման վայրի հասցեով:

3.4. Ստացողը պետք է ներկա լինի առաքման վայրումBolt հավելվածում նշված առաքման (ժամանման) ժամանակին: Հաճախորդը պետք է տրամադրի առաքման գնահատված ժամանակի տեղեկատվությունը ստացողին: Հաճախորդը պետք է հասանելի լինի Bolt հավելվածի միջոցով զանգեր ստանալու համար Bolt հավելվածի միջոցով փաթեթի կամ փաթեթների առաքումը պատվիրելու պահից մինչև փաթեթը կամ փաթեթները ստացողին առաքելը: Հաճախորդի և/կամ ստացողի պատճառով փաթեթը չհանձնելու դեպքում համաձայն առաքման ծառայության համար ընդհանուր դրույթների 3.5. կետի փոխադրողը կդիմի Բոլտի հաճախորդների սպասարկման կենտրոնին, որպեսզի Բոլտին թույլ տա չեղարկել առաքումը և փաթեթի վերաբերյալ հետագա խորհուրդներ ստանա: Եթե փոխադրողին հանձնարարվում է փաթեթը վերադարձնել հաճախորդին, փոխադրողը պետք է փաթեթը վերադարձնի հաճախորդին, և հաճախորդը գանձվում է այդ վերադարձի համար: Փաթեթը ստացողին հանձնելուց հետո փոխադրողը պատվերի կարգավիճակը Bolt հավելվածում նշում է որպես «Ավարտված»:

3.5. Բոլտը փոխադրողի անունից կարող է չեղյալ հայտարարել առաքումը հետևյալ դեպքերում.

3.5.1. Ստացողը անհասանելի է առաքման վայրում փոխադրողի այնտեղ ժամանելուց 5 րոպեների ընթացքում:

3.5.2. Հաճախորդին չի հաջողվել տրամադրել ստացողի հեռախոսահամարը կամ հաճախորդի կողմից տրամադրված հեռախոսահամարը անհասանելի է 5 րոպեների ընթացքում:

3.6. Առաքման ցանկացած գնահատված ժամանակ կամ ցանկացած այլ գնահատված ժամանակ, որ հաճախորդին է փոխանցվում Bolt հավելվածի միջոցով, միայն նախնական գնահատում է: Ոչ մի երաշխիք չկա, որ փաթեթը առաքվելու է նշված ժամանակին: Հաճախորդը ընդունում է, որ առաքման ժամկետները կարող են փոփոխվել նաև օբյեկտիվ պատճառներով, ինչպիսիք են խցանումները, երթևեկության պիկ ժամերը և եղանակային պայմանները:

3.7. Փոխադրողին արգելվում է ավելացնել կամ հեռացնել ցանկացած փաթեթավորում: Փաթեթը պետք է հանձնի ստացողին այնպես, ինչպես ստացվել է հաճախորդի կողմից: Փոխադրողին չի թույլատրվում փաթեթը որևէ կերպ փոխել, օգտագործել, փաթեթին որևէ բան ավելացնել, փաթեթից որևէ բան հեռացնել կամ ցանկացած այլ ձևով ներազդել փաթեթի վրա: Փոխադրողը ապահովում է, որ փաթեթը չի վնասվի, ոչնչացվի, գողացվի կամ կորի, ինչպես նաև պատասխանատու է գործում տրանսպորտային միջոցի վարման ժամանակ:

4. ՉԵՂԱՐԿՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ

4.1. Բոլտը իրավունք ունի անմիջապես հեռացնել օգտատիրոջը Bolt հավելվածից և/կամ մերժել կամ չեղարկել փաթեթների ցանկացած առաքում, եթե այն որևէ չարաշահում ենթադրում կամ կարող է որևէ վնաս պատճառել Bolt հավելվածին, եթե Բոլտը հիմնավորված կասկած ունի օգտատիրոջ կողմից Bolt հավելվածը օգտագործելիս կեղծ գործողություններ կատարելու վերաբերյալ կամ եթե օգտատերը այլ կերպ չի կատարում սույն ընդհանուր դրույթներով նախատեսված իր պարտավորությունները (օրինակ` ստացողի կողմից մի քանի անգամ առաքման վայրում չլինելու դեպքում):

4.2. Օգտատերը չի կարող օգտագործել Bolt հավելվածը որևէ ապօրինի նպատակով, ներառյալ փողերի լվացման դեպքերը: Եթե օգտատերը խախտում է սույն դրույթը, Բոլտը կարող է ընդմիշտ կասեցնել օգտատիրոջը Bolt հավելվածից օգտվելուց: