Ուղևորների համար նախատեսված պայմաններն ու պահանջները

Սույն Ընդհանուր պայմաններն ու պահանջներն ամրագրում են այն կիրառելի պայմաններն ու պահանջներն, որոնք կանոնավորում են Բոլտ հավելվածի-տեխնոլոգիայի վարումը, որը թույլ է տալիս ուղևորներին կապ հաստատել վարորդների հետ և ավելի արդյունավետ տեղաշարժվել քաղաքների ներսում: «Մեզ» կամ «մենք» տերմինը վերաբերում է «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ ընկերությանը՝ ստեղծված Էստոնիայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գրանցված առևտրային ռեգիստրում 12417834  գրանցման համարի ներքո, գտնվելու վայրն է՝ Վանա-Լյոունայի փողոց 15, Տալլին, 10134, Էստոնիայի Հանրապետություն,  և նաև Բոլտ խմբի ընկերություններին և գործընկերներին: Բոլտ խումբ նշանակում են այն ընկերությունները, որոնցում   «Բոլտ Թեքնոլոջի» ՍՊԸ-ն իրականացնում է վերահսկողություն (oրինակ«Բոլտ Թեքնոլոջի ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունները): Բոլտ խմբի ընկերությունների և գործընկերների ցանկը հասանելի է հետևյալ հղումով at https://bolt.eu/cities/: Բոլտի հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է համաձայնել ստորև նշված պայմաններին և պահանջներին:

1. Օգտագործելով Բոլտի հավելվածը

1.1 Բոլտը տրամադրում է տեղեկատվական հասարակական ծառայություններ, այն չի տրամադրում տրանսպորտային ծառայություններ: ուղևորափոխադրումների համար տրանսպորտային ծառայությունները մատուցվում են վարորդների կողմից՝ (Ձեզ հետ կնքած) պայմանագրի համաձայն: Վարորդները տրանսպորտային ծառայություններ են մատուցում անկախ հիմունքներով (անձամբ կամ ընկերության միջոցով), որպես տնտեսական և մասնագիտական ​​ծառայություններ մատուցող: Սպառողի իրավունքներից, իրավական պարտավորություններից կամ տրանսպորտային ծառայություններ մատուցման համար կիրառվող օրենսդրությունից բխող վեճերը լուծվում են ուղևորների և վարորդների միջև: Վարորդների և նրանց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ տվյալները հասանելի են Բոլտի հավելվածում, իսկ ուղևորությունների համար տրվող ստացականները ուղարկվում են ուղևորի պրոֆիլում նշված էլեկտրոնային փոստին:

1.2 Բոլտ հավելվածն օգտագործելիս կարող եք ընտրել կամ վճարել վարորդին տրանսպորտային ծառայության մատուցման համար, կամ վճարումը կատարել Բոլտի հավելվածով: Բոլտի բիզնես ուղևորությունների համար վճարումները կատարվում են բիզնես ճանապարհորդությունների համար նախատեսված առանձին պայմանագրի համաձայն: Վճարումները ներառում են կիրառվող հարկերը, եթե դա պահանջվում է օրենքով: Վճարումները կարող են ներառել այլ պարտադիր վճարներ, տուրքեր և/կամ հավելավճարներ՝ ներառյալ ամրագրման վճարները, քաղաքային տուրքերը, օդանավակայանի վճարները կամ մաս-մաս վճարումների համար նախատեսված միջնորդավճարները:

1.3 Բոլտի հավելվածի ներդրման ժամանակ ուղևորի բջջային համարը միանում է Բոլտի համապատասխան օգտատիրոջ հաշվին և ներառվում է մեր տվյալների բազայում: Եթե ​​այլևս չեք օգտագործում Ձեր բջջային համարը, Դուք պարտավոր եք 7 օրվա ընթացքում ծանուցել/տեղեկացնել Բոլտին դրա մասին, որպեսզի մենք կարողանանք անանունացնել Ձեր հաշվի տվյալները: Եթե ​​ մեզ չեք ծանուցում Ձեր հեռախոսահամարի փոփոխությունների մասին, Ձեր բջջային օպերատորը կարող է տրամադրել նույն բջջային հեռախոսի համարը մեկ այլ անձի, իսկ Բոլտի հավելվածն օգտագործելիս տվյալ անձը հնարավորություն կունենա տեսնել Ձեր տվյալները:

2. Գովազդային կոդեր/Պրոմո կոդեր

2.1 Բոլտը կարող է Ձեզ ուղարկել պրոմո կոդեր յուրաքանչյուր պրոմո ակցիայի համար: Վճարման կամ ծառայության և/կամ երրորդ կողմի մատուցած ծառայության հետ կապված այլ գործառույթների կամ օգուտների համար նախատեսված պրոմո կոդերի զեղչը կարող է կիրառվել ուղևորության ավարտին և դրանց համար կարող է սահմանվել ցանկացած լրացուցիչ պայման, որը նախատեսված է պրոմո կոդի համար: Ակցիայի պրոմո կոդի վերջնաժամկետը նշվում է հավելվածում` պրոմո կոդը Ձեր հաշվին ստանալուց հետո: 2.2 Եթե Ձեր ուղևարձը գերազանցում է ուղևորության համար հատկացված զեղչի չափը, ապա մնացորդը ավտոմատ եղանակով հանվում է վճարման համար նախատեսված Ձեր հաշիվից: Նմանապես, պրոմո կոդի համար զեղչը կիրառվում է միայն մեկ ուղևորության համար և չի կարող փոխանցվել հաջորդ ուղևորության/ճանապարհորդության համար և, հետևաբար, այն անվավեր է ճանաչվում: Մեկ ուղևորության համար կարող է կիրառվել միայն մեկ պրոմո կոդ: 2.3 Բոլտն իրավունք ունի ցանկացած պահի և ցանկացած պատճառով չեղարկել ցանկացած գովազդային կոդ: Սա ներառում է, բայց չի սահմանափակվում միայն այն դեպքերով, երբ Բոլտը գտնում է, որ պրոմո կոդերը օգտագործվել են ապօրինի կամ խարդախ եղանակով, սխալմամբ են թողարկվել և ժամկետանց է:

3. Բոլտի հավելվածով վճարում

3.1 Դուք կարող եք վճարել տրանսպորտային ծառայությունների համար քարտի, բջջային հեռախոսի միջոցով և վճարման այլընտրանքային այլ եղանակով (օրինակ՝ Բոլտ Բիզնեսի), որի համար անհրաժեշտ է Բոլտ հավելվածում նախնական ակտիվացում իրականացնել: Տրամադրելով Բոլտի հավելվածով վճարումների ծառայություններ՝ Բոլտը հանդես է գալիս որպես առտևրային գործակալ տրանսպորտային ծառայություններ մատուցողների համար: Տրանսպորտային ծառայություններ մատուցողի նկատմամբ Ձեր պարտականությունը կհամարվի իրականացված այն դեպքում, եթե վճարումն ու համապատասխան ստացականը փոխանցվի Բոլտի բանկային հաշվեհամարին: Դուք, որպես ուղևոր, պարտավոր եք կատարել վճարումը և ուղարկել համապատասխան ստացականը Փոխադրողի հաշվին և ապահովել բավարար միջոցների հասանելիությունը:

3.2 Բոլտի հավելվածում վճարումները կատարելիս Բոլտը ստանում է Ձեր վճարումները և գումարը փոխանցում վարորդին: Բոլտը կարող է Ձեզ խնդրել լրացուցիչ տեղեկություն տրամադրել՝ վճարման եղանակը հաստատելու նպատակով:

3.3 Տրանսպորտային ծառայությունների համար Բոլտի հավելվածով վճարումները կատարելիս Բոլտը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմին վճարելու արդյունքում առաջացած հնարավոր ծախսերի համար (օրինակ, բջջային օպերատորներ, բանկային վճարներ): Նման ծառայություններ մատուցողները կարող են Ձեզանից լրացուցիչ գումար գանձել Բոլտի հավելվածով կատարված վճարում կատարելու համար: Բոլտը պատասխանատվություն չի կրում նման գումարների գանձման համար և որևէ պարտավորություն չի ստանձնում այս հարցում: Ձեր վճարման եղանակը կարող է ենթակա լինել երրորդ կողմի կողմից վճարային ծառայություն մատուցելու համար սահմանված հավելյալ պայմանների և պահանջների կատարմանը, խնդրում ենք վերանայել այդ պայմանները ու պահանջներն նախքան վճարման այդ եղանակից օգտվելը:

3.4 Բոլտը պարտավոր է ապահովել Բոլտի հավելվածի անխափան աշխատանքը և աջակցություն ցուցաբերել խնդիրների լուծման հարցում: Բոլտի հավելվածի պատճառով վճարման հետ կապված վեճերը լուծվում են նաև մեր միջոցով: Վճարների հարցերով աջակցություն ստանալու համար կարող եք գրել՝ info@bolt.eu էլեկտրոնային հասցեին: Էլեկտրոնային փոստով կամ Բոլտի հավելվածի միջոցով ուղարկված հարցումների պատասխանը կստանաք մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Բոլտը երկու աշխատանքային օրվա ընթացքում կբավարարի Բոլտի վճարման հավելվածի հետ կապված բողոքներն ու դիմումները:

3.5 Կանխավճար. Ձեզ կարող են առաջարկել օգտվել ուղևորության այն տարբերակից, որի համար Դուք վճարում եք ֆիքսված գումար Վարորդի կողմից տրամադրված տրանսպորտային ծառայության համար (այսինքն՝ Կանխավճար): Կանխավճարը ուղարկվում է Ձեզ Բոլտի հավելվածի միջոցով մինչև ծառայության պատվիրելը: Կանխավճարի տարբերակը չի կիրառվում, եթե ուղևորության ընթացքում փոխում եք նպատակակետը, ուղևորությունը սպասվածից շատ ավելի երկար է տևում, խցանումների կամ այլ գործոնների առկայության պատճառով կամ երբ այլ անսպասելի հանգամանքներ էականորեն ազդում են ուղևորության ընթացքի վրա (օրինակ, պատվերը իրականացնում են այնպիսի ճանապարհով, որի համար անհրաժեշտ է վճարել):

4. Տրանսպորտային ծառայությունների պատվիրումը և չեղարկումը

4.1 Եթե դուք պատվիրում եք տրանսպորտային ծառայություն, և վարորդը համաձայնել է իրականացնել պատվերը, ապա տրանսպորտային ծառայությունը համարվում է պատվիրված: 4.2 Այն բանից հետո, երբ վարորդը հաստատում է, որ նա կիրականացնի Ձեր ուղևորությունը, Դուք վարորդի հետ կնքում եք ուղևորության համար առանձին պայմանագիր՝ վարորդի հետ համաձայնեցված պայմաններին և պահանջներին համապատասխան: Բոլտը չի իրականացնում տրանսպորտային ծառայություններ և վարորդի և Ձեր միջև կնքած պայմանագրի կողմ չի հանդիսանում: 4.3 Պատվիրված տրանսպորտային ծառայությունից հրաժարվելը նշանակում է, որ վարորդը ընդունել է Ձեր պատվերը, և Դուք այնուհետև հրաժարվել եք պատվերից, չեղարկել կամ հրաժարվել եք տրանսպորտային ծառայությունից: Երբ որոշակի ժամանակահատվածից հետո պատվիրված տրանսպորտային ծառայությունը չեղարկվում է, Դուք պետք է վճարեք չեղարկման համար նախատեսված գումարը: 4.4 Եթե 24 ժամվա ընթացքում Դուք չեղարկում եք տրանսպորտային ծառայության պատվերը մի քանի անգամ հաջորդաբար, մենք կարող ենք ժամանակավորապես արգելափակել ձեր հաշիվը՝ որպես նախազգուշացում: Մի քանի նման նախազգուշացումներից հետո մենք կարող ենք կասեցնել ձեր հաշիվը ավելի երկար ժամանակահատվածով (օրինակ՝ 6 ամսով): Այս ժամանակահատվածի լրանալուց հետո Դուք կարող եք դիմել մեզ՝ Ձեր հաշիվը վերականգնելու համար, և Ձեր դիմումը կվերանայվի Բոլտի կողմից: 4.5 Երբ վարորդը տեղեկացնում է ուղևորին տրանսպորտային միջոցի դեպի նշանակման վայր ժամանելու մասին, և ուղևորը կամ այն ​​անձինք, որոնց համար պատվիրվել է մեքենան որոշակի ժամանակահատվածում չեն մոտենում մեքենային, ինչպես նշված է Բոլտի հավելվածում, պատվերը համարվում չեղյալ: Երբեմն վարորդը կարող է չեղարկել Ձեր պատվերը, խնդրում ենք նկատի ունենալ, որ Բոլտը պատասխանատվություն չի կրում նման իրավիճակների համար: 4.6 Դեպի վայր ժամանելուն պես վարորդը ձեզ համապատասխան ծանուցում է ուղարկում իր ժամանման մասին, որից հետո Բոլտի հավելվածում սկսում է գանձվել այդ հավելվածում նշված դրույքաչափերով սահմանված սպասելավարձի գումարը: 4.7 Եթե Դուք պատվիրել եք տրանսպորտային ծառայությունները Բոլտի հավելվածի միջոցով և վնասել եք վարորդի մեքենան կամ մեքենայի գույքը (այդ թվում գունաթափել եք մեքենան կամ հետքեր առաջացրել մեքենայի վրա կամ մեքենայում տհաճ հոտի առաջացման պատճառ հանդիսացել), վարորդը իրավունք ունի Ձեզանից 50 եվրոյի չափով տուգանք վճարելու պահանջ ներկայացնել և պահանջել փոխհատուցում տուգանքը գերազանցող ցանկացած պատճառված վնասի դիմաց: Եթե ​​Դուք չեք վճարում տուգանքը և (կամ) փոխհատուցում պատճառված վնասը, Բոլտը կարող է բողոք ներկայացնել տրանսպորտային ծառայությունների մատակարարի անունից:

5. Բոլտի հավելվածն օգտագործելու թույլտվություն

5.1 Սույն Ընդհանուր պայմանների ու պահանջների կատարման ընթացքում, մենք համաձայն ենք Ձեզ տրամադրել Բոլտի հավելվածը մուտք գործելու անվճար, փոփոխման ենթակա, ոչ բացառիկ իրավունք և օգտվել հավելվածից, սույն Ընդհանուր պայմաններին և պահանջներին, Գաղտնիության մասին ծանուցումների և գործող app-store պայմաններին համապատասխան: Բոլտի հավելվածն օգտագործելու իրավունքը փոխանցման ենթակա չէ: Եթե ​​Բոլտի հավելվածն օգտագործելու Ձեր իրավունքը չեղարկվում է, հավելվածից օգտվելու համապատասխան ոչ բացառիկ թույլտվությունը նույնպես կասեցվում է:

6. Պատասխանատվությունը

6.1 Քանի որ Բոլտի հավելվածը տեղեկատվական հասարակական ծառայություն է (հաղորդակցության միջոց) ուղևորների և վարորդների միջև, մենք չենք կարող երաշխավորել կամ ստանձնել որևէ պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունների մատուցման ընթացքում որակի կամ թերությունների բացակայության համար: Քանի որ Բոլտի հավելվածի օգտագործումը տրանսպորտային ծառայություններ պատվիրելու համար կախված է վարորդների վարքագծից, Բոլտը չի երաշխավորում, որ Դուք միշտ հնարավորություն կունենաք օգտվել տրանսպորտային ծառայություններից: 6.2 Բոլտի հավելվածը չի առաջարկում կամ չի տրամադրում տրանսպորտային ծառայություններ ուղևորների համար: Այն նաև տրանսպորտային գործակալության չէ, որը տրանսպորտային ծառայություններ մատուցողներին ուղևորներ է տրամադրում: Բոլտի հավելվածը կիրառվում է որպես տրանսպորտային ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու միջոց: 6.3 Սպառողի փոխհատուցման իրավունքը չի տարածվում Բոլտի հավելվածով կատարված պատվերների վրա: Տրանսպորտային ծառայությունից համար փոխհատուցում պահանջելը Ձեզ չի ազատում այն ​պայմանագրի պահանջներից որին համաձայնելու ժամանակ տրանսպորտային ծառայությունը պատվիրվել է: 6.4 Բոլտի հավելվածը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի» հիմունքներով: Բոլտը չի ներկայացնում, հաստատում կամ երաշխավորում, որ հասանելիությունը Բոլտի հավելվածին կլինի անխափան կամ կաշխատի անսխալ: Ծրագրային որևէ խնդրի առկայության դեպքում մենք կփորձենք այն հնարավորինս արագ շտկել, բայց պետք է հաշվի առնել, որ հավելվածի աշխատանքը կարող է ընդհատվել պատահական տեխնիկական թերությունների պատճառով, և մենք չենք կարող երաշխավորել, հավելվածի անդադար աշխատանքը՝ օրինակ, արտակարգ իրավիճակների ծագումը կարող է հանգեցնել ծառայությունների մատուցման ընդհատմանը: 6.5 Բոլտը, նրա ներկայացուցիչները, տնօրեններն և աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում ցանկացած այնպիսի կորուստի կամ վնասի համար, որը կարող է առաջանալ Բոլտի հավելվածից օգտվելիս կամ դրան ապավինելուց և որը կապված չէ Բոլտ հավելվածի միջոցով մատուցված ծառայության, Բոլտ հավելվածով պատվիրված ուղևորության հետ, որը ներառում, բայց չի սահմանափակվում. 6.5.1. ցանկացած ուղղակի կամ անուղղակի գույքային կամ դրամական վնասով, 6.5.2. շահույթի վնասով, 6.5.3. բիզնեսի, պայմանագրերի, կապերի, գործարար համբավի կորստով և ցանկացած այլ վնասով, որը կարող է առաջանալ բիզնես գործունեության դադարեցման արդյունքում, 6.5.4. տվյալների կորստով կամ անճշտությամբ; և 6.5.5. ցանկացած այլ տեսակի կորստով կամ վնասով: 6.6 Բոլտի ֆինանսական պատասխանատվությունը պայմանագրի խախտման համար կազմում է 500 եվրո: Դուք իրավունք ունեք պահանջել վնասի փոխհատուցում միայն այն դեպքում, եթե Բոլտը դիտավորյալ խախտել է պայմանագիրը: Բոլտը պատասխանատվություն չի կրում վարորդի գործողությունների կամ անգործության համար և պատասխանատվություն չի կրում վարորդի կողմից ուղևորներին պատճառված վնասի համար:

6.7. Դուք համաձայնում եք ամբողջությամբ հատուցել և զերծ պահել Բոլտին, նրա դուստր ձեռնարկություններին, ներկայացուցիչներին, աշխատողներին և տնօրեններին ցանկացած վնասից կամ կորուստից (ներառյալ պարտավորությունները, կորուստները, ծախսերը և ցանկացած բնույթի այլ ծախսերը), որոնք նրանք կրել են Բոլտի հավելվածը օգտագործելու արդյունքում (ներառյալ այն ուղևորությունները, որոնք պատվիրել եք Բոլտ հավելվածի միջոցով): 6.8 Բոլտը կարող է անմիջապես կասեցնել Բոլտ հավելվածից օգտագտվելու թույլտվությունը, եթե Դուք խախտեք սույն Ընդհանուր պայմաններն ու պահանջներն, կամ եթե մենք անհրաժեշտ ենք համարում պաշտպանել Բոլտի ամբողջականությունը կամ վարորդների անվտանգությունը:

7. Բոլտ հավելվածից օգտվելը՝ որպես լավ պրակտիկա

7.1 Քանի որ Բոլտը չի հանդիսանում տրանսպորտային ծառայության մատուցող կամ միջնորդ, տրանսպորտային ծառայությունների մատուցման առկա թերությունների կամ որակի հետ կապված ցանկացած հարց կարգավորվում/լուծվում է տրանսպորտային ծառայությունների մասին օրենսդրությանը համապատասխան: 7.2 Խնդրում ենք լրացնել հետադարձ կապի դիմումը Բոլտի հավելվածում: Սա մեզ հնարավորություն է կընձեռի վարորդներին առաջարկներ ներկայացնել՝ իրենց ծառայության որակը բարելավելու նպատակով: 7.3 Մենք ակնկալում ենք, որ Դուք բարեխղճորեն կօգտագործեք Բոլտի հավելվածը և հարգալից կլինեք այն վարորդների նկատմամբ, ովքեր իրենց ծառայություններն տրամադրում Բոլտ հավելվածի միջոցով: Բոլտն իրավունք ունի փակել Ձեր հաշիվը, եթե դուք խախտել եք սույն Ընդհանուր պայմաններն ու պահանջներն, կամ եթե Դուք այնպիսի կանխամտածված գործողություններ եք կատարել, ինչպիսիք են՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման համար գումարի չվճարումը, խարդախություն անելը, վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերումը և այլն: Նման դեպքերում ձեր Բոլտ հավելվածի հաշիվը կարող է չեղարկվել առանց նախազգուշացման: 7.4 Բոլտը կներդնի իր բոլոր ջանքերը՝ որպեսզի Բոլտի հավելվածից օգտվեն միայն այն վարորդները, ովքեր ազնիվ են և հարգում են իրենց մասնագիտությունն ու ուղևորներին: Այնուամենայնիվ, մենք չենք կարող երաշխավորել, որ Բոլտ հավելվածից օգտվող տրանսպորտային ծառայությունների յուրաքանչյուր մատուցող մշտապես կբավարարի վերոնշյալ չափանիշները: Եթե ​​Դուք դժգոհ եք մատուցված ծառայությունների որակից, խնդրում ենք տեղեկացնել ծառայության տրամադրման համար պատասխանատու ընկերությանը, վերահսկողությունն իրականացնող մարմնին կամ մեր հաճախորդների սպասարկման ծառայությանը:

8. Ընդհանուր պայմանների և պահանջների փոփոխությունները

8.1 Եթե Ընդհանուր պայմաններում և պահանջներում կատարվել են էական փոփոխություններ, ապա Դուք կտեղեկացվեք դրա մասին էլեկտրոնային փոստով կամ Բոլտ հավելվածի ծանուցագրերի միջոցով:

9. Եզրափակիչ դրույթներ

Ընդհանուր պայմաններն ու պահանջներն կարգավորվում, մեկնաբանվում և կիրառվում են Էստոնիայի Հանրապետության օրենքներին համապատասխան: Եթե ​​Ընդհանուր պայմաններից կամ պահանջներից կամ Պայմանագրից բխող համապատասխան վեճը չի լուծվում բանակցությունների միջոցով, ապա վեճը ենթակա է վերջնական լուծման Էստոնիայի Տալլին քաղաքի Հարյու շրջանի դատարանում: Եթե ​​Ընդհանուր պայմանների որևէ դրույթ անիրագործելի է, կողմերը կփոխարինեն այդ դրույթը իրագործելի դրույթով, որը մոտ է փոփոխված դրույթի բովանդակությանը և տնտեսական ազդեցությանը:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը`21.01.2020թ.